Այս հեղինակային մոդելի նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված է Առյուծ։ Առյուծի խորհրդանիշը իր հաստատուն տեղն է զբաղեցնում մեր ժողովրդի պատկերա–զինանշանային համակարգերում։ Այն ոգեշնչող և արիություն սերմանող տարբերանշան է։
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:
Արժեքի մեջ ներառված են
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր: