Գլխավոր էջ >
Նարդի ՀՀ Գերբ և ԼՂՀ Գերբ երկկողմանի դասական
Կոդ:11594
Նարդի ՀՀ Գերբ և ԼՂՀ Գերբ երկկողմանի դասական
  • Բրենդ::
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    60/60/3 սմ
  • Փայտ:
    Հաճարենի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    5/7 կգ

Այս դասական մոդելի նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի մի կողմում փորագրված է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ) վերականգնված զինանշանը, որի  կենտրոնական մասում պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի  զինանշանները: Նարդու մյուս կողմում փորագրված է Արցախի Հանրապետության զինանշանը: Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը և «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ և Պապիկ») հուշարձանը:

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:

Արժեքի մեջ ներառված են

  • 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և  ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Քանակ։
- +
Գին:
428 $
Նմանատիպ ապրանքներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ