Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից, որի վրա փորագրված են եղնիկներ բնության գրկում: Նրանք հաճախ մարմնավորում են ազնվականությունը, վեհությունը, գեղեցկությունը և շնորհը: Իսկ ծաղիկները երանգավորված են հատուկ մուգ կարմիր ներկով, ինչը ավելի է գեղեցկացնում և ընդհանուր խորություն հաղորդում աշխատանքին:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է:
Արժեքի մեջ ներառված են`
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր: