Գլխավոր էջ >
Նարդի «Նոյ» հեղինակային Արարատի ուրվագծով
Կոդ:12102
Նարդի «Նոյ» հեղինակային Արարատի ուրվագծով
  • Բրենդ::
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    60/60/3 սմ
  • Փայտ:
    Ընկուզենի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    5/7 կգ

Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով, որի մի կողմում փորագրված է Նոյի պատմությունը, որտեղ նա ջրհեղեղից փրկվում է իր ընտանիքով  և կենդանիների բոլոր տեսակներով՝ տապանով հանգրվանելով Արարատ լեռան վրա, դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է՝ որպես մարդկության փրկության խորհրդանիշ։ Իսկ մյուս կողմում փորագրված է երկրպագության տեսարան, որտեղ Նոյը մատուցում է գոհության ողջակեզ Աստծուն: Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»։ Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը ջրհեղեղով։

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:

Արժեքի մեջ ներառված են՝

  • 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր:

Քանակ։
- +
Գին:
12 650 $

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ