Գլխավոր էջ >
Նարդի Գառնի - Գեղարդ երկկողմանի դասական
Կոդ:12211
Նարդի Գառնի - Գեղարդ երկկողմանի դասական
  • Բրենդ::
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    40/40/3 սմ
  • Փայտ:
    Ընկուզենի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    3/4 կգ

Այս դասական մոդելի նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից, որի մի կողմում փորագրված է Գառնու հեթանոսական տաճարը: Այն ենթադրաբար կառուցվել է մ. թ. 77 թվականին։ Գառնին Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է, որը 2011թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՈ մրցանակին։ Մյուս կողմում փորագրված է Գեղարդի վանական համալիրը։ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Լաքապատ է, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:

Արժեքի մեջ ներառված են

  • 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Քանակ։
- +
Գին:
370 $
Նմանատիպ ապրանքներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ