Գլխավոր էջ >
Սեղան շախմատ-նարդի հեղինակային եզրագծով
Կոդ:31227
Սեղան շախմատ-նարդի հեղինակային եզրագծով
  • Բրենդ::
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    60/60/63 սմ
  • Փայտ:
    Հաճարենի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    20/26 կգ

Շախմատ-Նարդի սեղանի այս յուրօրինակ մոդելը բացառիկ է իր տեսակով: Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է, պատրաստված է հաճարենու մեկ զանգված փայտից։ Շախմատի խաղադաշտի շուրջ բոլորը փորագրված է զարդանախշ-հյուսվածք՝ բարդ էլեմենտների  համադրությամբ: Երկու կողմում՝ շախմատի քարերի համար նախատեսված դարակներ են: Խաղաքարերի դարակները և ոտքերը ևս պատված են հյուսվածքով: Լաքապատ է, թվերը և տառերը, դարակների բռնակները՝ ֆիրմային լոգոյի տեսքով,  ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:

Արժեքի մեջ ներառված են՝

  • 32 շախմատի խաղաքարեր՝ պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • 32 նարդու խաղաքարեր՝ պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • Նրբատախտակից պատրաստված տուփ :

 

Սեղան-շախմատի համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Շախմատը խաղ է նրանց համար, ովքեր բնությունից օժտված են բարձր ինտելեկտով։

Նարդին համարվում է հնագույն խաղերից մեկը աշխարհում: Այն տրամաբանական խաղ է, որտեղ բարձր է գնահատվում ճկուն միտքը, ճշգրիտ հաշվարկը և քայլերի հաջորդականությունը:

Քանակ։
- +
Գին:
5 870 $
Նմանատիպ ապրանքներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ