Գլխավոր էջ >
Նարդի «Անուշ» ինկրուստացիա հեղինակային Արարատի ուրվագծով
Կոդ:12155
Նարդի «Անուշ» ինկրուստացիա հեղինակային Արարատի ուրվագծով
  • Բրենդ::
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    60/60/3 սմ
  • Փայտ:
    Ընկուզենի, Բոխի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    5/7 կգ

Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին, պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով, որի մի կողմում փորագրված է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմից մի դրվագ՝ բարդ էլեմենտների  համադրությամբ: Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունն է։ Այն վերցված է իրական կյանքից: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է, որի  վրա փորագրված է զարդանախշ հյուսվածք:

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:

Արժեքի մեջ ներառված են՝

  • 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր:

Քանակ։
- +
Գին:
4 780 $
Նմանատիպ ապրանքներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ