Գլխավոր էջ >
Նարդի Էջմիածին ՀՀ գերբ երկկողմանի ինկրուստացիա դասական
Կոդ:12607
Նարդի Էջմիածին ՀՀ գերբ երկկողմանի ինկրուստացիա դասական
  • Բրենդ::
    Հրաչյա Օհանյան
  • Չափս:
    60/60/3 սմ
  • Փայտ:
    Ընկուզենի
  • Քաշ/Քաշ փաթեթավորված:
    5/7 կգ

YouTube---https://www.youtube.com/watch?v=rYVbp_TXnnE&ab_channel=HrachyaOhanyanCo


Այս դասական մոդելի նարդին պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով, որի մի կողմում փորագրված է Էջմիածնի Մայր տաճար եկեղեցին։ Անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը: Նարդու մյուս կողմում փորագրված է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ) վերականգնված զինանշանը, որի  կենտրոնական մասում պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի  զինանշանները։

Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:

Արժեքի մեջ ներառված են՝

  • 32 խաղաքարեր պատրաստված հաճարենու և ընկուզենու փայտերից, որոնց հիմքը պատված է թավշյա կտորով,
  • զառեր՝ պատրաստված բիլիարդի գնդերից,
  • ֆիրմային պայուսակ՝ փայտե բռնակով:

Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:

Քանակ։
- +
Գին:
2 667 $
Նմանատիպ ապրանքներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ